Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝...
ECHR 231 (2014)24.07.2014 «Ալ Նաշիրին ընդդեմ Լեհաստանի» (գանգատ թիվ 28761/11) և «Հուսեյնն (Աբու Զուբայդահը) ընդդեմ Լեհաստանի» գործերը (գանգատ թիվ 7511/13) վերաբերում են ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ կասկածվող 2 անձանց հանդեպ կտտանքների, դաժան վերաբերմունքի և գաղտնի ազատազրկված պահելու մեղադրանքներին: Դիմումատուները պնդում են, որ պահվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA)`Լեհաստանի տարածքում գտնվող գաղտնի բանտում`...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2014 թ. ապրիլի 8-ին կայացրած վճռով ՀՀ կառավարությունը պարտավորվել էր գործով դիմումատու Վարդան Մինասյանին, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, վճարել 6030 եվրո, որի 6000-ը՝ որպես ոչ նյութական վնասի, իսկ 30 եվրոն՝ որպես ծախսերի փոխհատուցում: Փոխհատուցման տրամադրման վերջնաժամկետը...
ECHR 239 (2014)12.08.2014 Ֆիրթը  և մյուսներն ընդդեմ Միացյալ թագավորության (գանգատ թիվ 47784/09 և մյուս իննը) Դատարանը, 5 կողմ, 2 դեմ ձայներով, կայացրել է որոշում, ըստ որի Կոնվենցիայի խախտում է տեղի ունեցել: Դատարանի վճիռը վերջնական չէ: Տվյալ գործով Դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության երրորդ հոդվածի խախտում: Գործը վերաբերում է 10...
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպումը` միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով թուլացնել լարվածությունը: Այդ մասին նշված է ԵԽ պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ: ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաջորդելով (Արցախում) շփման գծի և հայաստանա-ադրբեջանական պետական...