Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության և հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները: Հուլիսի 3-ին դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում  Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ գործունեության ընթացքում նշված հիմնարար կոնվենցիոնալ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Դատարանի Կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն կիրառել ժամանակավոր միջոցներ և կարգադրել է Ռուսաստանի իշխանություններին 6 ամսական Ադա Քեշիշյանցին տրամադրել առաջին անհրաժեշտության Սպինրազա դեղամիջոցը: Նման հարցով առաջին անգամ է Ռուսաստանի դեմ ժամանակավոր միջոցների մասին որոշում կայացվում: Ինչպես բացատրում են  իրավաբանները,...
Դիմումատուն՝ Սոներ Ուլայը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1984 թվականին, ապրում է Թուրքիայի Գեբզե քաղաքում։ Գործը վերաբերում է սպանության արդարացի դատաքննությանը, որի համար Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել։ Դիմումատուն 2004 թվականին ճանաչվել է մեղավոր սպանության և կողոպուտի համար։ Դիմումատուի մեղավորությունը հիմնավորվել է միայն գործի մինչդատական փուլում կատարած ինքնախոստովանությամբ։ Դիմումատուն պնդում...
Դիմումատու Ալբերտ Մովսիսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ իր դստեր մահվան (որը ենթադրաբար բժշկական անփութության պատճառով էր տեղի ունեցել) հանգամանքների բավարար հետաքննություն չէր անցկացվել: Դիմումատուի դուստրը եղել է հղիության վաղ շաբաթներում, երբ տանն ամուսնու ու ծնողների հետ գտնվելու ժամանակ ուշաթափվել է ու սկսել ցնցվել: Շտապ օգնությունը ժամանել է...
Գործի շրջանակներում 13 Դիմումատուներ բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանավորման հրամանի բացակայության պայմաններում իրենց ապօրինի կերպով կալանավայրում պահելու որոշման վերաբերյալ։ 13 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության ոստիկանության աշխատակիցները կալանավորել են 13 Դիմումատուներին և ապօրինի կերպով պահել են կալանքի տակ՝...