Դիմումատու ընկերությունը՝ «Ավենդի» ՍՊԸ-ն, Բուլղարիայում գործունեություն ծավալող ընկերություն է, որը հիմնվել է ք․Սոֆիայում, զբաղվում է ալկոհոլային խմիչքների վաճառքով: Գործը վերաբերում է Ընկերության ներկայացրած բողոքին այն մասին, որ իշխանությունները չեն կատարել ներպետական դատարանի կողմից իր օգտին կայացված որոշումը։ Որոշման համաձայն, դատարանը կարգադրել է վերադարձնել Ընկերությանը պատկանող գույքը, որը...
ECHR 238 (2014)31.07.2014 Լինչը և Ուելանն ընդդեմ Իռլանդիայի (գանգատներ թիվ 70495/10 և թիվ 74565/10) ՄԻԵԴ Պալատը հուլիսի 31-ին քննել է Լինչը և Ուելանն ընդդեմ Իռլանդիայի գործը և միաձայն որոշել, որ երկու գանգատներն էլ անընդունելի են: Վճիռը վերջնական է:  Գործը վերաբերում է երկու բանտարկյալի, ովքեր սպանության համար դատապարտվել են ցմահ ազատազրկման` առանց ներման հնարավորության: Ըստ...
Գործի շրջանակներում Դիմումատուները բողոք են ներկայացրել՝ Գուլիևին Ռուսաստանի Դաշնության տարածքից վտարելու որոշման վերաբերյալ։  Դիմումատու Նաթիգ Գուլիևն ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1975 թվականին, իսկ Դիմումատու Յուլիա Շեյնան՝ ազգությամբ ռուս է, ծնվել է 1988 թվականին։ Դիմումատուներն ամուսիններ են և, մինչև Գուլիևին Ռուսաստանից արտաքսելու որոշման հրապարակումը, բնակվել են Ռուսաստանի Դաշնության  Պերմ քաղաքում։ Դիմումատուները միասին են ապրում 2004 թվականից և ունեն երեք երեխա։ 2012 թվականին Դիմումատուներն ամուսնացել են Ռուսաստանի մզկիթներից...
Դիմումատուն՝ Վերենա Դեվինարը, ազգությամբ սլովենացի է, ծնվել է 1959 թվականին և ապրում է Սլովենիայի Նովա Գորիցա քաղաքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու համար իր ներկայացրած դիմումները մերժելու վերաբերյալ։ Մինչև 2006 թվականը Դիմումատուն աշխատել է՝ որպես հավաքարար, բայց առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերելուց հետո դադարել է աշխատել։ Մասնավորապես՝ խնդիրներ են առաջացել Դիմումատուի ձախ դաստակի և աջ ձեռքի հատվածում։ Նույն թվականին Դիմումատուն ճանաչվել է մասնակի անգործունակ։ Այնուհետև, Դիմումատուն դիմում է ներկայացրել Սլովենիայի...
Դիմումատուները՝ Ստոյան Ապոստոլովը և Միլենա Ապոստոլովան, ամուսիններ են, ազգությամբ բուլղարացի են, ծնվել են համապատասխանաբար 1956 և 1958 թվականներին և բնակվում են Հասկովո քաղաքում (Բուլղարիա): Դիմումատուներն ունեն երեք երեխա։ Նրանց երրորդ որդին հաշմանդամություն ունի և պարբերաբար բուժում է ստանում։ Գործը վերաբերում է առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային...