Դիմումատուները՝ Սուրեն Օսմանյանը, Սերոբ Օսմանյանը, Բակուր Օսմանյանը, Մանե Օսմանյանը և Դոնարա Ամիրաղյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1935, 1961, 1988, 1990 և 1966 թվականներին, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Թեղուտ գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հանքագործական արդյունաբերությամբ զբաղվելու համար նախատեսված հողամասի սեփականազրկման գործընթացին։ ՄԻԵԴ-ում Դիմումատուների...
Դիմումատուները՝ Ջամալ Ցակոևը և Զուխրա Ցակոևան, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1940 և 1950 թվականներին։ Դիմումատուները բնակվում են Հյուսիսային Կովկասում (Ռուսաստան)։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Ռուսաստանի ոստիկանության կողմից հատուկ գործողությունների իրականացման ժամանակ իրենց որդու առևանգման դեպքին։ Դիմումատուների որդին՝ Ռասուլ Ցակոևը, առևանգվել է 2004 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից...
Դիմումատուն՝ Մարկո Բրազզին, Իտալիայի և Գերմանիայի քաղաքացի է, ծնվել է 1965 թվականին։ Դիմումատուն բնակվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում և գրանցված է արտասահմանում ապրող իտալացիների հայտարարագրերի ռեեստրում։ Գործը վերաբերում է Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տանը խուզարկություն կատարելու մասին Իտալիայի հարկային մարմինների կայացրած որոշմանը։  2009 թվականին Դիմումատուն Իտալիայում բնակարան է ձեռք բերել, որտեղ ուսումնական տարվա ընթացքում բնակվել...
Գործը վերաբերում է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալմանը և կալանավորմանը։ Դիմումատուն՝ Ինթիգամ Քամիլ օղլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1962 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Ադրբեջանի Ապշերոն մարզի Սարայ գյուղում։ Դիմումատուն Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է ավելի քան 200 անձանց շահերը։ Դիմումատուն բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Ադրբեջանի...
Դիմումատուն՝ Վարտգես Գասպարին, ծնվել է 1957 թվականին, բնակվում է Երևան քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն 10 ամսվա ազատազրկման դատապարտելու մասին 2008 թվականին Դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն բողոքել է նաև իր կալանավայրի վատ պայմանների մասին։ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո մի շարք բողոքի ակցիաներ են տեղի...