Դիմումատուն՝ «Ֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հիմնադրվել է 2007 թվականին։ Ընկերության գրասենյակը գտնվում է քաղաք Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կատարած շինարարական աշխատանքների համար վճարման ենթակա գումարի բռնագանձման պահանջին։ 2007 թվականի մայիսի 7-ին Դիմումատու Ընկերությունը ծառայությունների մատուցման Պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության...
Դիմումատուն՝ Ոսկեհատ Ղուլյանը, ծնվել է 1973 թվականին, բնակվում է ԱՄՆ-ում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն աշխատել է Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակում՝ որպես համատեղ ծրագրերի մենեջեր։ Դիմումատուի և նրա գործատուի միջև անորոշ ժակետով աշխատանքային պայմանագիր է կնքվել 2002 թվականի նոյեմբերի 25-ին։ Աշխատելու ընթացքում Ոսկեհատ Ղուլյանը երկու երեխա է ունեցել։ Առաջին երեխան...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը: ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին: Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դիմումատուն՝ Հալիլ Քանալը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1938 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2014 թվականի հունիսի 22-ին։ Դիմումատուի մահվանից հետո նրա ժառանգները ներկայացված բողոքի քննությունը շարունակելու ցանկություն են հայտնել։  Գործը վերաբերում է բժշկական անփութության մասին Դիմումատուի ներկայացրած բողոքին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել...
Դիմումատուն՝ Մարտինես Էկիսը, ազգությամբ լատվիացի է, ծնվել է 1981 թվականին, բնակվում է Լատվիայի Վենտսպիլս նավահանգստային քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ազատազրկման դատավճիռների կատարման վերաբերյալ Լատվիայի օրենսդրությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ իշխանությունների կողմից խտրական վերաբերմունքի, իր հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու և իրեն կարճաժամկետ մեկնում հատկացնելու համար իր ներկայացրած դիմումը մերժելու որոշման...