Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող Հայաստանի Սահմանադրական դատարանի դիմումը։ Հրայր Թովմասյանի ղեկավարած դատարանն էր դիմել միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ, խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։Դիմումատուն՝ Դավիթ Մաթևոսյանը, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Երևանում։ Նա ձերբակալվել է2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու ժամանակ։
Գործը վերաբերում է Գուրգեն Նիկոլյանին անգործունակ ճանաչելու մասին դատարանի կայացրած որոշմանը։ Դիմումատուն՝ Գուրգեն Նիկոլյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1939 թվականին, բնակվում է Հայաստանում։   2012 թվականին Նիկոլյանը հայց է ներկայացրել Դատարան՝ իր կնոջից դատական կարգով ամուսնալուծվելու և վերջինիս բնակարանից վտարելու պահանջով։ Դիմումատուն պնդել է, որ...
Դիմումատուն՝ Աքիֆ Հասանովը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1955 թվականին, բնակվում է Բաքու քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ եղբորը և հարևանին փողոցում վիրավորելու համար իր դեմ հարուցված գործով դատավարությանը։ 2007 թվականի նոյեմբերին Դիմումատուն մեղավոր է ճանաչվել մանր խուլիգանության (զազրախոսության, հասարակական կարգն ու...
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում իրականացված բարեփոխումները տևական արդյունավետություն են ապահովել: Ըստ փաստաթղթի՝ 2010 թվականից ի վեր սահմանադրական, օրենսդրական և մի շարք այլ էական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր ՄԻԵԴ-ում փակվել է 2073 գործ:...