Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած հայցի արդարացի փոխհատուցման խնդրին՝ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերջնական վճիռն անվավեր ճանաչելու և Դիմումատուի սեփականության իրավունքը շենքի և հողամասի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ։ 2009 թվականի նոյեմբերի 18-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում...
Գործը վերաբերում է ազգությամբ ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովային և նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսովին: Այժմ նրանք բնակվում են Հոլանդիայում: Դիմումատուները բողոքել են Ադրբեջանում իրենց ձերբակալման և դատապարտման մասին՝ պնդելով, որ իրենց դեմ ձեռնարկված միջոցները կիրառվել են կառավարությանը քննադատելու համար վրեժ լուծելու նպատակով։  Համապատասխան ժամանակահատվածում առաջին...
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ վարչական դատարանում ընթացող վարույթի չափազանց երկար տևողության մասին։  Գործը վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչված և օտարված նախկին «Միլանո» խանութի սեփականատիրոջ՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցին՝ խանութի նկուղի և 2-3-րդ հարկերի դիմաց փոխհատուցում...
Ս. Բ.-ն ընդդեմ Ռումինիայի (գանգատ թիվ 24453/04) Դիմումատու տիկին Ս.Բ.-ն (ծնվ. 1952թ.) Ռումինիայի քաղաքացի է: Գործը վերաբերում է ենթադյալ բժշկական անփութությանը: 2011թ. սեպտեմբերին դիմումատուն ստացել է ատամնաբուժական ծառայություններ, որոնց մեջ եղել է նաև այնպիսին, որը, ըստ դիմումատուի, ատամնաբույժը պատշաճ չի իրականացրել: Այդ ամենի հետևանքով դիմումատուն ունեցել է բազմատիվ առողջական խնդիրներ (լնդերի բորբոքում,...
ECHR 262 (2014) 18.09.2014 Պետիմատ Իսմաիլովան և մյուսները ընդդեմ Ռուսաստանի (գանգատներ թիվ 25088/11, 44277/11, 44284/11, 44313/11, 48134/11, 49486/11, 52076/11, 52182/11, 55055/11, 56574/11, 64266/11 և 66831/11) Դիմումատուները 43 Ռուսաստանի քաղաքացիներ են, ովքեր ծնվել են 1921թ.-ից մինչև 2003թ. ընկած ժամանակահատվածում և բնակվում են Չեչնիայի Հանրապետությունում: Նրանք մտերիմ ազգակցական կապի մեջ են այն անձանց հետ, ովքեր իրենց...