Փաստաբանների պալատում շարունակվում է «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանի բողոքը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ: Հիշեցնենք՝ Արուսյակ Հայրապետյանն իր բողոքում պնդում է, որ փաստաբան Եգորյանը համապատասխան աշխատանքներ չի կատարել և թերացել է պաշտպանական կողմ իրականացնելու ամիսների ընթացքում: Մասնավորապես, Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերևի հիվանդությամբ,...
Ադրբեջանական գերության մեջ խոշտանգումների ենթարկված և դրանց հետևանքով մահացած 77-ամյա հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընդդեմ իրավական կամայականության»...
Դիմումատուն՝ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը ԼՂՀ-ում, կրոնական համայնք է, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղում։ Գործը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների կողմից Դիմումատուին որպես կրոնական կազմակերպություն գրանցելու մերժմանը։ Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը գրանցված է Հայաստանում 2004 թվականից։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների...
Դիմումատուն՝ Իվանա Մոհամեդ Հասանը, Իրաքի քաղաքացի է, ծնվել է 1979 թվականին և ապրում է Նորվեգիայում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ իր երկու դուստրերի նկատմամբ իրեն ծնողական իրավունքներից զրկելու և իր կամքին հակառակ երեխաներին որդեգրման հանձնելու որոշման վերաբերյալ։ 2006 թվականին Դիմումատուն ամուսնացել է Իրաքում ծնված և 1999 թվականին Նորվեգիա տեղափոխված մի մարդու հետ և նույն թվականին տեղափոխվել է Նորվեգիա` մշտական բնակություն...
Թուրքիայի աշխատավորական կուսակցության անդամ Ջեմ Յըլդըրըմը հաղորդագրություն է տարածել կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց Դողու Փերինչեքի դատական գործի վերաբերյալ՝ կոչ անելով թույլ տալ նրան լքել Թուրքիան ու մասնակցել դատին: Այս մասին «araxnews.com»-ի փոխանցմամբ հայտնել է թուրքական «Բոր հաբեր» կայքը։ Մասնավորապես, Ջեմ Յըլդըրըմն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է. ««Հայոց ցեղասպանությունը միջազգային...