Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքների նախագծերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում մինչև սեպտեմբերի 5-ը ստանալ մեկնաբանություններ...
ՀՀ Ազգային ժողովում կառավարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:  Մասնավորապես, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված է կարգավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման,...
Հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի եզրակացությունները, հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Հարություն Ենոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի...
Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի  N-355-11 օրենսգրքի (07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի լրացմամբ)  124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով նախատեսված տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով: Օրենքի նախագծի հեղինակներն են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Ըստ օրենքի նախագծի...
ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, հեղինակը ՀՀ կառավարությունն է: Ըստ նախագծի՝ օրենքը սահմանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Օրենքի նախագծերով նախատեսվում է ՏՏ...