Սեպտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Խնդրո առարկա հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով: Այս կարգավորման նպատակն էր իրավաբանորեն...
 ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Լիազոր մարմինը հնարավորություն կունենա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի կասկածների դեպքում իրականացնել համապատասխան վերահսկողական միջոցառումներ՝ ուղղված  ռիսկերի մեղմմանը, աղտոտման  աղբյուրների վաղ բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառմանը:
«1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն),...
ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել օրենդրական նախագիծ, որով առաջարկվում է ՝ -2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը չպետք է լինի պակաս պարենային զամբյուղի ամսական արժեքից։ -Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղի ամսական արժեքին։ Վերոնշյալը...
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օրենքով սահմանված իրավունքների ընդյալնմամբ, մասնավորապես` հանցագործությունները և վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելիս իրավասու է լինելու իրականացնել սթափության վիճակի ստուգում՝ ոստիկանության ստորաբաժանումներում առկա սարքավորումների միջոցով։