Հայտնաբերվել են պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված փաթեթներ

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 18:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Վաղարշապատ» ԲԿ-ից դատապարտյալ Մ. Կ.-ի վերադառնալուց հետո վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության: Նրա մոտից հայտնաբերված ծխախոտի տուփից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի, 7,5 գրամ քաշով և 8,3 գրամ քաշով պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված երկու փաթեթ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: