Վարչապետը նոր որոշումներ է ընդունել

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ընդունել:

1.Առաջին որոշման մեջ ասվում է`

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 10-ի «Վ. Վարդանյանին ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 958-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություննները`
1) որոշման վերնագրում «Վ. Վարդանյանին» բառերը փոխարինել «Հարություն Պողոսյանին» բառերով.
2) որոշման մեջ «նախարարի օգնական Վ. Վարդանյանին» բառերը փոխարինել «նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Հարություն Պողոսյանին» բառերով:

2.Երկրորդ որոշումը վերաբերում է Վաղթանգ Սիրունյանին արձակուրդ տրամադրելուն, որում ասվում է`

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2017-2018 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2017 թվականի օգոստոսի 15-29-ը ներառյալ:

3. Իսկ երրորդ որոշումը վերաբերում է աշխատանքային խումբ ստեղծելու և անհատական կազմը հաստատելուն`

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով, որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ, մասնավորապես` տաք ջրամատակարարման առաջարկները քննարկելու և այդ ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող յուրաքանչյուր համայնքի համար մշակել և իրականացնել խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ.
2) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվություն: