Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` Ա. Ս.-ն 1994թ.-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրել Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, սակայն 03.01.1995թ.-ին վերջինս նույն գաղութի...
Այսօր լրանում է «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հացադուլի 21-րդ օրը:  Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ Հայաստանը հիմա գտնվում է անցումային ժողովրդավարության փուլում, եւ այս ընթացքում իրենք աջակցում են հեղափոխությանը եվ դաշնակից են: Գարեգին Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչև չկատարվեն նրա 3 պահանջները: Դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը և...
Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:  Ինչպես տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև...
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշտապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս, թյուրըմբռման տեղիք են...
ilur.am-ը հրապարակել է  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը։ Այն նույնությամբ ներկայացնում ենք․ «Հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետևյալը. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս,...