Մայիսի 12-ին ամբողջությամբ ձևավորվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվեցին բոլոր նախարարները:  Նշենք, որ 17 նախարարներից միայն երկուսն են կին՝ մշակույթի նախարարը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:  ՀՅԴ կուսակցությունից նախարարի պաշտոնը զբաղեցնում են երկու նախարարներ՝ Արծվիկ Մինասյանը և Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը: Չորս նախարություններ կգլխավորեն...
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աղվան Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,-նշված է արձանագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը. առաջադրվել է մեղադրանք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին,...
Մայիսի 10-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում գտնվող արհեստական լճակում երեխան ջրահեղձ է եղել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ լճում (մոտ 200 քմ հատված, տարբեր հատվածներում 2-5 մետր խորությամբ) ջրահեղձ է եղել Զարթոնք...
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը  հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հաղորդագրությունը ամբողջությամբ կարդացեք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ կառավարության կազմում ինձ վստահվել էր զբաղեցնել ֆինանսների նախարարի պաշտոնը, որին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ: Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և...