ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Ադել Աբդուլ Մահդիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը ողջունել է Իրաքի նոր կառավարության ձևավորման մասին որոշումը, որը նախատեսվում է իրականացնել սահմանադրությամբ սահմանված ժամկետների համաձայն: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը: Անտոնիու Գուտերրիշը նաև կոչ է արել Իրաքի ներկայացուցիչների խորհրդին քննարկել նախարարների թափուր պաշտոններում կանանց նշանակելու մասին հնարավորությունը: «Գլխավոր...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին որոշում է ընդունել. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»:
2018 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները թիվ 5-րդ պահակակետի արգելագոտուց հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էին 27,3 գրամ հաշիշանման զանգված, 1,3 գրամ սպիտակ փոշենման զանգված, 1,4 գրամ բաց շագանակագույն փոշենման զանգված, 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ, 35 հատ...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանը նախագահությամբ հրապարակեց...
Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց: Անձի բանավոր հաղորդման հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչներն այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, առանձնազրույց ունեցել...