ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել` նշելով, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի:  «Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով, կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է նա:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (ICLAW) հրավիրում է ցանկացողներին մասնակցելու «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի համաժողովին, որն կազմակերպվել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ: Համաժողովը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամում` ք. Երևան, Աբովյան փ. 50/5 հասցեում, սույն թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 14:00-ին:
Մայրաքաղաքում շարունակվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակների և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:  Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի իրականացվում են շրջայցեր և հանդիպում-քննարկումներ մայրաքաղաքի...
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել միջազգային դատարան։ Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման...
Չինաստանն ԱՄՆ-ին սպառնում է խիստ կոնտրմիջոցներ կիրառել, եթե Վաշինգտոնը շարունակի աջակցել Հոնկոնգի ցուցարարներին։ Պեկինը հանդես է եկել նման զգուշացմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» օրենքի ստորագրումից հետո: «ԱՄՆ-ն անտեսում է փաստերն ու խեղաթյուրում ճշմարտությունը։ Նրանք բացահայտ աջակցում են հանցագործներին,...