ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` մի խումբ անձանց կողմից բռնության և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց...
Լյուքսեմբուրգում Եվրամիության արդարադատության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է որպես տուգանք օրական մեկ միլիոն եվրո վճարել Եվրահանձնաժողովին՝ դատավորների կարգապահական պալատի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու համար: Դատարանը հուլիսին որոշել է, որ Լեհաստանի կարգապահական պալատը չի երաշխավորում դատական անաչառություն և կարգադրել է կասեցնել դրա գործունեությունը։ Դատարանի...
Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին շնորհավորանքի եւ ողջույնի խոսք են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ...
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆբ-յան իր էջում գրառում է արել` նշելով, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը կրկնակի կկրճատվի:  «Այսօրվանից Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով, կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է նա:
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (ICLAW) հրավիրում է ցանկացողներին մասնակցելու «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի համաժողովին, որն կազմակերպվել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ: Համաժողովը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամում` ք. Երևան, Աբովյան փ. 50/5 հասցեում, սույն թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 14:00-ին: