ՄԻԵԴ-ի այսօրվա՝ Թադոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով, ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը: «Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է, և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները: 2018թ. փետրվարի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Իշխան Կարապետյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից:
Այսօրվա  Կառավարության նիստին նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետՆիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: «Այն մենք կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի,...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի...