Դիմողին վճարվելու է շուրջ 140․000 եվրո գումար. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ

ՄԻԵԴ-ի այսօրվա՝ Թադոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով, ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է, և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից: Եվ այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին և պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական եւ ոչ նյութական վնասի մասին գործընթացները:

Մինչև երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն և դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչև վերահսկողական և կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաև՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ “երկնիշ տնտեսական աճ”-ի գեղանկարչության, “օտարերկրյա ներդրումների” վիճակագրությունը ուռճացնելու, ․․․ բազում այլ “ձեռքբերումների” համար։

Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է Դիմողին վճարել շուրջ 140․000 եվրո գումար՝ պատճառված վնասի և ծախսերի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ Դիմողին և իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ», – ասված է Գրիգորյանի գրառման մեջ։