ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը: Հանդիպմանը ներկա են եղել պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ: Սուրեն Քրմոյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նրանց հետ քննարկել  Հայաստանի՝ «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» (EVAC) գլոբալ գործընկերությանն անդամակցելու հարցն ու Անչափահասների...
Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել UNICEF-ի կողմից իրականացվող...
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզականմիջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն եւ Շ.Շ-ն, մաքսային...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻՊ Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 18-ին անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի վերանայման նպատակով հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկների վերաբերյալ քննարկում:      Նախարարի տեղակալ Քոչարյանը ողջունել է պետական մարմինների, միջազգային և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը և նշել, որ ներկայացված ոլորտային առաջարկները, եթե չընդգրկվեն 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրում, ապա առաջիկայում կքննարկվի դրանց ներառումը 2020 թվականի Ծրագրում: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության, պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտներում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները: Համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներն անդրադարձել են նաև ՄԻՊ Գործողությունների ծրագրի առաջընթացին, ըստ ոլորտների առանձնացրել  ծրագրի ազդեցությունը, ինչպես նաև քննարկել ի հայտ եկող հնարավոր խոչընդոտներին և սպասվող մարտահրավերներին վերաբերող հարցեր: