ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության արդյունքում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվելու ազատությունից զրկված անձի իրավունքների իրացման համար: Մասնավորապես, 2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել էին ազատությունից զրկված անձանց իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձ էր կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Ադել Աբդուլ Մահդիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը ողջունել է Իրաքի նոր կառավարության ձևավորման մասին որոշումը, որը նախատեսվում է իրականացնել սահմանադրությամբ սահմանված ժամկետների համաձայն: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը: Անտոնիու Գուտերրիշը նաև կոչ է արել Իրաքի ներկայացուցիչների խորհրդին քննարկել նախարարների թափուր պաշտոններում կանանց նշանակելու մասին հնարավորությունը: «Գլխավոր...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։  Բացահայտվել է գողության 11, խարդախության 10, շորթման 2, յուրացման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա...
2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Նույն օրը...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻՊ Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 18-ին անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի վերանայման նպատակով հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկների վերաբերյալ քննարկում:      Նախարարի տեղակալ Քոչարյանը ողջունել է պետական մարմինների, միջազգային և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը և նշել, որ ներկայացված ոլորտային առաջարկները, եթե չընդգրկվեն 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրում, ապա առաջիկայում կքննարկվի դրանց ներառումը 2020 թվականի Ծրագրում: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության, պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտներում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները: Համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներն անդրադարձել են նաև ՄԻՊ Գործողությունների ծրագրի առաջընթացին, ըստ ոլորտների առանձնացրել  ծրագրի ազդեցությունը, ինչպես նաև քննարկել ի հայտ եկող հնարավոր խոչընդոտներին և սպասվող մարտահրավերներին վերաբերող հարցեր: