Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունն այնքան էլ հարթ չընթացավ: Նիստը սկսվելուց անմիջապես հետո, դատավոր Գրիգորյանը սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց ամբաստանյալներ Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի, Ներսես Պողոսյանի և Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ: Վերջիններս ոտքի չէին կանգնել քարտուղարի՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս» խոսքի...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների ցուցմունքները: Վկա Տիգրան Սարգսյանը դատարանում ցուցմունքի ժամանակ ասաց, որ ամբաստանյալներից ոչ-ոքի չի ճանաչում, ապա հայտնեց, որ ճանաչում է գործով ամբաստանյալ Արման Հայրապետյանին, ում հետ շփվել է գործի բերումով: Վկան Հանրային հեռուսաընկերության...
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19.00-ին, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն: *** Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00.15-ին, Հալաբյան փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը...
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստին պաշտպաններն իրականացրին բողոքի ակցիա: Նրանք նիստերի դահլիճ մտան միանման շապիկներով, որոնց վրա գրված էր «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» և «մի՛ բռնաբարեք իրավունքը» տողերը: Նշենք, որ նախքան փաստաբանների նիստրի դահլիճ մտնելը դատավոր Արտուշ Գաբրիելյանը անսպասելի հետաձգեց նիստը` անգամ չընթերցելով պաշտպանների զննությանը...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Կարո Փայլանի գործունեությունն ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված...