ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում են Նախագահի պաշտոնական կայքից:
2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից սպասարկվող վարչական տարածքում գրանցվել է հանցագործության 1058 դեպք, որոնցից 984-ը բացահայտվել է: Բացահայտման ցուցանիշը այս տարի կազմել է 93%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 90.9%: Հաշվետու ժամանակահատվածում բացահայտման արդյունքների աճ է արձանագրվել, մասնավորապես, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործություններով, հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններով բացահայտման ցուցանիշը...
Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 22-ամյա բժիշկ Լևոն Սահակյանի սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողների դպրոցի» տնօրեն Վահան Ղազարյանի գործով հերթական նիստը: Այսօր դատական նիստերի դահլիճում ցուցմունք տվեց գործով վկա Գևորգ Երիցյանը, որը, պատասխանելով կողմերի հարցերին, դատարանին հայտնեց, որ մինչև դեպքը Վահան Ղազարյանի մոտ աշխատել է 3-4...
Հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ապօրինի ծառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծառահատումների կանխարգելմանը, հանցագործությունների բացահայտմանը, հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի ծառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի...
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստն սկսեց մեկ ժամ ուշացումով: Պատճառը Հանրային պաշտպանի գրասենյակից հաղորդագրությունն էր, ըստ որի՝ պաշտպան Թամարա Բաղդասարյանի վատաղոջ լինելու պատճառով վերջինս պետք է փոխարինվի մեկ այլ հանրային պաշտպանով: Ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին ասաց,...