Ժնևում տեղի կունենա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ սույն թվականի հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում են Նախագահի պաշտոնական կայքից: