Այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննրի ընդանուր իրավասության դատարանի  դատավոր  Արթուր Օհանյանի նախագահությամբ:  Տիգրան Մանուկյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալաքը վերացնելու՝ կալանքի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Պաշտպան...
2017թ. նոյեմբերի 28-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի առաջարկությունները: Առաջարկություններին ծանոթանալու և բեռնելու համար՝ այստեղ:
Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ Հանրապետության Նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:
Այսօր «Երևանի Ռեդիսսոն Բլու հոթել» հյուրանոցում ներկայացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները:  Բացմանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեցին Ծրագրի ձեռքբերումների կարևորությունը և փաստերի վրա հիմնված քաղաքականության իրականացման հարցում բազմաթիվ գործնական արդյունքների...