Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով: 2016 և 2017թթ.-ի հունվար-օգոստոս ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներով կրեդիտային բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել են 11-ը։ Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 3 և գողության 1 դեպք: Անցած...
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։ Նոյեմբերի 28-ի առավոտյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են հայ-բելառուսական բանակցությունները։ Ողջունելով հյուրերին, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը խթան կհանդիսանա երկկողմ...
2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կանանց ռեսուրսային կենտրոնը՝ Երևանում, թեժ գծով ստացել է 1513 զանգ, որից 1222-ը ընտանեկան բռնությունով, իսկ 291-ը տեղեկատվական զանգ: «Նշված ընտանեկան բռնության հետ կապված զանգերից  346-ը եղել են առաջնային, իսկ 876-ը կրկնվող: Առաջնային զանգերից 168-ը եղել են հոգեբանական բռնությունով, 176-ը ֆիզիկական, 2-ը...
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատարանն այօր հրապարակեց դատավճիռը։ Համաձայն դատարանի դատավճռի ամբաստանյալ Ժոռա Զաքարյանի նկատմամբ նշանակվեց կալանք ազատազրկում 2 տարի ժամկետով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարելով ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի Պետական ծառայությանը: Անդրանիկ Իշխանի Քոչարյանը դատապարտվեց ազատազրկման...