ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի։ 38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝...
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Քաջարան քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի: 2017թ. սեպտեմբերի 8-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով Քաջարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Պարզվել է,որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է...
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Դեկտեմբերի 9-ին, ժամը 2.20-ի սահմաններում, «Լեքսուզ Ջի Իքս 470» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մրգավան գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրի երկաթյա...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։ Նախքան նիստն սկսվելը վիճաբանություն տեղի ունեցավ ամբաստանյալ Ներսես Պողոսյանի և մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի միջև: Քանի որ ապակեպատ պատնեշից այս կողմ լսելիությունը ապահովված չէր, փորձեցինք վիճաբանության պատճառների մասին ճշտել Ներսես Պողոսյանի պաշտպան...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 4, յուրացման 3, շորթման 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է...