ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանի երկու բնակիչների դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:2018 թվականի մարտի 14-ին՝ ժամը 00:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1984թ. ծնված...
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունների և  բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման մեթոդաբանության և համակարգի մշակման գործում» ծրագրի շրջանակում մարտի 14-ին Երևանում կայացավ «Սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման» վերաբերյալ աշխատաժողով։ Հաշվի առնելով սպառողների շահերը և շուկայում սպառման համար անվտանգ սննդամթերք մատակարարելու առաջնային...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Դիմելով դատավորին վերջինս հայտնեց, որ դատավարության ընթացքը ցույց է տալիս, որ ժողովրդին մոլորեցնելու փորձ է արվում. «Ողջամիտ ժամկետ եք չէ ասում, բայց այս սատանայի...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրձանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջմեղադրվող  Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով նիստը։ Նիստը մեկնարկեց առանց ամբաստանյալների, քանի որ նախորդ նիստի ժամանակ վերջիններս իրենց վրդովմունքն էին արտահայտել...