Այս պահին ՀՀ բոլոր բուհերից ուսանողական խմբեր դասադուլ են անում: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական դուրս են եկել դասադուլի»: Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ Հերացի փողոցով խաղաղ երթ էին անում, երբ...
Հանրապետության Հրապարակում ժամը 19:00-ին մեկանրեց հանրահավաքը ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Փաստենք, որ  Հանրապետության հրապարակում ավելի քան տասնյակ հազարավոր  քաղաքացիներ են ներկա: Հրապարակը լեփ լեցուն է, չնայած այն փաստին, որ շարժմումը, որպես այդպիսին առաջնորդող պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայեկյանը ձերբակալվել են: Հավաքը այսօր առաջնորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ...
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հաղորդագրություն է հրապարակել. «Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները....
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը. «ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ...