Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ քաղաքացիներին տրամադրում է ողջամիտ ժամկետներ և հավաքը ցրելու համար կկիրառվի հատուկ միջոցներ: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը. «2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:...
Քիչ առաջ ավարտվեց Երևանում բողոքի ցույցերն առաջնորդող, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և  վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հանդիպումը «Մարիոթ» հյուրանոցում, որը տևեց շատ կարճ: Ձեզ ենք ներկայացնում տեղի ունեցած հանդիպման սղագրած տարբերակը. «Նախ՝ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ...
Այսօր Հանրապետության հրապարակը մյուս օրերի նման մարդաշատ է: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները հերթով ելույթներով հանդես եկան, որից հետո ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս դիմեց ժողովրդին՝ հայտնելով, որ ամեն նոր օր գալիս է ապացուցելու թավշյա հեղափոխության խաղթանակը: Խոսելով վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության մասին՝ Փաշինյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանը չի հասկանում,...
Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Ա. Գ.-ն:Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Ա. Գ.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից 16-ն ընկած...
Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի...