Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը

Հանրապետության Հրապարակում ժամը 19:00-ին մեկանրեց հանրահավաքը ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Փաստենք, որ  Հանրապետության հրապարակում ավելի քան տասնյակ հազարավոր  քաղաքացիներ են ներկա: Հրապարակը լեփ լեցուն է, չնայած այն փաստին, որ շարժմումը, որպես այդպիսին առաջնորդող պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայեկյանը ձերբակալվել են:

Հավաքը այսօր առաջնորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Ելույթ ունեցավ դերասան Սոս Ջանիբեկյանը, ով կոչ արեց միանալ և լինել ժողովի կողքին:

Հավելենք, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի կանայք այս պահին ներկա են հանրահավաքին: