ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Իշխան Կարապետյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից:
Մայիսի 29-ին հայտնել էինք, որ ժամը 00.03-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Ա․Կիրակոսյանը, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են: Մեկնած օպերատիվ խումբը...
Հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, Տարածքային նախարարության, Գյումրու և Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոնների, Հայկական Կարիտաս կազմակերպության և iMigrantArmenia.EU նախագծի ներկայացուցիչները 2018թ. մայիսի 21-25-ը աշխատանքային այցով գտնվել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ Այցելության ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Մոլդովայի հանրապետության զբաղվածության գործակալության գրասենյակի, Մոլդովայի սփյուռքի...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալները չէին բերվել դատարան։ Նիստերին քարտուղարը հայտնեց, որ ամբաստանյալները չեն ներկայացել դատարան, ինչին արձագանքեց «Սասնա ծռեր»-ի անդամ Կարո Եղնուկյանը: «Ի՞նչ է նշանակում չեն ներկայացել դատարան, կարո՞ղ է պետք է «Յանդեքս» կանչեին գային»,- իր խոսքում նշեց նա: Դատարանը՝...