Մայիսի 27-ին՝ ժամը 22-ն անց 50-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում ապրող 3 տղամարդ, որոնցից երկուսը՝ հրազենային վիրավորումով։ Նույն օրը ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է հնչել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ բուժօգնության...
2018թ. մայիսի 28-ին «shamshyan.com» լրատվական կայք-էջում հրապարակվել է «Սյունիքի մարզում կրքերը չեն հանդարտվում. Գորիսում «մեծն» քննիչն իր գործողություններով Որոտանում հասունացնում է վենդետա. սպանության գործով իրականությունը փորձում է օգտագործել՝ անմեղի նկատմամբ վրեժխնդիր լինելով» վերտառությամբ հոդվածը, որտեղ անդրադառնալով 2018թ. ապրիլի 1-ին Գորիս համայնքի Որոտան բնակավայրում տեղի ունեցած միջադեպին՝ խեղաթյուրված են ներկայացվել...
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ սպանությունը կատարելու և կազմակերպելու համար։Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում...
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ դադարեցնում են ԵՊՀ-ում բողոքի ակցիաները: «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական և միջին մասնագիտականուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին:  ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ` Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: «Բայց նման գործընկերություն...