Երևանում այսօր մեկնարկեց «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց: Համաժողովը, որը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ...
Համացանցում  տարածվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։  Նրանք քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հարցաքննության և կալանավորման հարցերը։  Ձայնագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=AZOc3HxZLLA&feature=youtu.be
Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ և Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը:  Ինչպես նշվել է ավելի վաղ, Շիրակի մարզի դատախազությունում կատարված՝ տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել...
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ այսօր դատարանում զննվեցին ամբաստանյալ Մովսես Ազարյանի հագուստները։ Դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդել էր դատարանին  նիստերի դահլիճ բերել և զննել այն հագուստները, որոնք եղել են ամբատանյալների հագին՝ Ռազմական ոստիկանությունում հարցաքննության ժամանակ։ Նշենք, որ ամբաստանյալները...
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եղիշե Թադևոսյան եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։