Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում լսվեց Սեֆիլյանի և մյուսների գործով կալանավորված Արթուր Մովսիսյանի բողոքի քննությունը: Նիստի ժամանակ Վճռաբեկ դատարանը որոշեց փոխել Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը, և նրան անհապաղ ազատ արձակել, իսկ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ Արթուր Մովսիսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 3 տարվա...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ դատավոր Աննա Դանիելյանը հրապարակեց որոշումը Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբեյալ: Այսպիսով, Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով, գրավի չափ դատարանը նշանակեց 50 միլիոն ՀՀ դրամ: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը դատարան չէր բերվել: Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ: Վերջիններս դատարանին հայտնեցին, որ իրենք ցանկանում են ցուցմունք տալ, սակայն այս պահին պատրաստ չեն: Ամբաստանյալներից Գնել Թևոսյանի և  Նորիկ Սահակյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ դատարանին խնդրեց իրենց ժամանակ տրամադրել պատրաստվելու...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։Այսօրվա նիստի մեկնարկին դատարանը ներկայացրեց նախորդ դատական նիստի ավարտին,  պաշտպան Կարեն Մեջլումյանի՝ ամբաստանյալի խափանման միջոցի փոխման վերաբերյալ միջնորդության որոշումը։ Դատարանը միջնորդությունը մերժեց, այն չհիմնավորված լինելու հիմքով։ Այսօր շարունակվեց վկանների հարցաքննությունը։...
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ ցուցմունք տվեց ամբաստաբնյալ Վաչե Սահակյանը, վերջինս հայտնեց, որ ինքը կատարվածի հետ ոչ մի առնչություն չունի: Ամբաստանյալի խոսքերով...