Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: