Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 1-ին Համաշխարհային նախագահի պաշտոնից կհեռանա Ջիմ Յոն Քիմը։ Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված: Նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Ամփոփելով աշխատանքը՝ Ջիմ Յոն Քիմն իր հիմնական ձեռքբերումներից մեկն է համարել կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ 13 մլրդ դոլար գումարի չափով:
Հիշեցնենք, որ Քիմը...
Համաշխարհային պարտքի չափը մեկ անձի համար կազմում է ավելի քան 86 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մատնանշել է գլոբալ աճի հնարավոր ռիսկերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտքի գումարը գերազանցում է համաշխարհային տնտեսության ծավալները: Հանրային և մասնավոր պարտքի ընդհանուր գումարը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի...
Այս տարվա հոկտեմբերի 25-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Ռոդրիգո Ռատոն դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և տեղափոխվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքի Սոտո-դել-Ռեալ կալանավայր: Այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկների գլխավոր քարտուղարությունը:
2017 թվականին Դատարանը Ռոդրիգո Ռատոյին մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախության համար: 2010 թվականից մինչև...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության զարգացման համար պետք է բարեփոխումներ իրականացնել: ԱՄՀ տնօրենն իր ելույթի ժամանակ նաև նշել է, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է ֆինանսական փլուզման եզրին: Հիմնական խնդիրը աշխարհի երկրների կուտակած հսկայական պարտքերն են: ԱՄՀ-ում համոզված են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարված առևտրային հարաբերությունները նույնպես բացասական ազդեցություն են թողնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա:
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ շատ երկրների կառավարություններ պարզապես ձախողել են ֆինանսիստների ռիսկային և ոչ մտածված գործողություններից բանկային համակարգը պաշտպանելու համար նախատեսված գրեթե բոլոր բարեփոխումները, ինչն էլ փլուզման հզոր շղթայական ռեակցիա է առաջացրել:
Ավելի վաղ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե ֆինանսական համակարգը չբարեփոխվի, ապա փլուզումն անխուսափելի է: ԱՄՀ փորձագետների կազմած զեկույցի համաձայն՝ պետական և մասնավոր հատվածներում համաշխարհային պարտքի ընդհանուր գումարը վերջին տասնամյակում աճել է 60%-ով, այսինքն՝ կազմել է 182 տրիլիոն դոլար:
Այնուամենայնիվ, ԱՄՀ-ի կողմից հոկտեմբերին հրապարակված «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները զգալիորեն բարելավվել են: Ապրիլ ամսվա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում 2018 թվականին սպասում է 6% տնտեսական աճ: Բացի այդ, նոր զեկույցի տվայլների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի 4.8% աճ:
Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի...