Եվրոպական միությունն ափսոսում է եվրոպական ապրանքների վրա սակագներ մտցնելու ԱՄՆ որոշման համար և հայտարարում, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նման քայլով հարվածում է ինքն իրեն, տեղեկացնում է AP-ը։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Ռոսարիոն ասել է, որ «դա քայլ է, որն ամենից առաջ կհարվածի ԱՄՆ սպառողներին և ընկերություններին և...
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 12-ին Ռուսաստանը մեկնաբանություններ և դիտողություններ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ իր դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցի վերաբերյալ։ Ավելի վաղ հայտարարվել է, որ այս տարվա հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ԱՀԿ Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։ Միջոցառմանը կմասնակցի ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն: Կլոր սեղանին հրավիրված են նաև ԱՀԿ անդամ պետությունների նախարարները և դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների պատվիրակությունների...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չեն համագործակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ։  «Մենք փակել ենք ԱՄՀ-ի հետ համագործակցության էջը և այլևս վարկ չենք վերցնելու կազմակերպությունից»,- շեշտել է Թուրքիայինախագահը: Վերջինս նաև հավելել է, որ թուրքական լիրայի անկումը չի կարող Անկարայի համար ԱՄՀ-ից վարկ վերցնելու առիթ հանդիսանալ։ «Ժամանակակից Թուրքիան ԱՄՀ-ի հետ համագործակցության կամ այլ տեխնիկական աջակցության կարիք չունի։ Թուրքիայի...
Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Մասնավորապես՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ արևային մարտկոցների և չինական արտադրանքի լվացքի մեքենաների ներմուծման համար սահմանափակումներ և մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Չինաստանի Առևտրի նախարարի խոսքերով՝ նոր սահմանափակումներ և մաքսատուրքեր...