Կառավարությունները պարտավոր են պաշտպանել լրագրողներին, վերացնել լրագրողների դեմ իրականացվող հանցագործությունների անպատժելիության երևույթը և դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ թշնամանքի և ատելության սերմանումը: Ամեն տարի նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրվա նախօրեին նման հայտարարությամբ հանդես են եկել ՄԱԿ-ի Խոսքի ազատության և անօրինական մահապատժի հարցերով հատուկ զեկուցողները...
Օրեր առաջ Վաշինգտոնում հանդիպում է կայացել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև։ Հանդիպման ավարտին ԱՄՀ տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել է Վրաստանում  տնտեսական բարեփոխումների առաջընթացը։ «Վրաստանի վարչապետը և ես քննարկել ենք ԱՄՀ-ի կողմից 285 մլն դոլար գումարի չափով տրամադրված վարկի և...
Այս տարվա հոկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացած բաց նիստի ժամանակ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի վերաբերյալ կայացրած որոշումը։ Հայցը վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի...
ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանը Ռուսաստանի համար 1 տարի ժամկետ է սահմանել՝ Ուկրաինայի ներկայացրած բողոքի դեմ պատասխան առարկություն ներկայացնելու։ Ուկրաինայի ներկայացրած բողոքը վերաբերում է «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումներին։ Դատարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը...
Այս տարի ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը։ Այս նշանավոր փաստաթղթում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:1992 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման միջազգային օր։ ՄԱԿ-ը կոչ է...