Օրեր առաջ Արգենտինայի իշխանությունները և Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնության են եկել՝ երկրին 50 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելու հարցի շուրջ: Այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Միջազգային կազմակերպությունը վարկ կտրամադրի Արգենտինային երեք տարի ժամկետով: Ընթացիկ տարվա մայիսին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանդես է եկել այն հայտարարությամբ, որ երկրի կառավարությունը դիմել...
Ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ Ավելի վաղ, ԱՀԿ-ն չի բավարարել 2015 թվականի աշնանը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ Ուկրաինայի իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների մատակարարման գործընթացին։ Ուկրաինան նաև բողոքել է,...
ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի...
2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ: Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս: Առաջիկա...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայացրած որոշումների Բողոքարկման մարմինը պատրաստվում է դադարեցնել իր աշխատանքը մինչև 2018 թվականի ավարտը։ Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի հարցերով հանձնակատարը։ Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նման որոշումը պայմանավորված է ԱՀԿ-ում դատական համակարգի խնդիրների առկայությամբ և դատավորների խորհրդի փոքր...