Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չեն համագործակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ։
«Մենք փակել ենք ԱՄՀ-ի հետ համագործակցության էջը և այլևս վարկ չենք վերցնելու կազմակերպությունից»,- շեշտել է Թուրքիայինախագահը: Վերջինս նաև հավելել է, որ թուրքական լիրայի անկումը չի կարող Անկարայի համար ԱՄՀ-ից վարկ վերցնելու առիթ հանդիսանալ։
«Ժամանակակից Թուրքիան ԱՄՀ-ի հետ համագործակցության կամ այլ տեխնիկական աջակցության կարիք չունի։ Թուրքիայի...
Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 1-ին Համաշխարհային նախագահի պաշտոնից կհեռանա Ջիմ Յոն Քիմը։ Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված: Նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Ամփոփելով աշխատանքը՝ Ջիմ Յոն Քիմն իր հիմնական ձեռքբերումներից մեկն է համարել կազմակերպության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ 13 մլրդ դոլար գումարի չափով:
Հիշեցնենք, որ Քիմը...
Արդեն ավելի քան 80 երկիր օգնության համար դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով ավելի քան 20 միլիարդ դոլար: Կորոնավիրուսի դեմ պայքարի և բնակչության աջակցության համար միջոցառումների պատճառով կտրուկ աճել են պետական ծախսերը։
«Հիմնականում օգնություն են խնդրում ցածր եկամուտ ունեցող և զարգացող տնտեսություններ ունեցող...
Վրաստանի իշխանությունները հաստատել են, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) «Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմ» եռամյա ծրագրի շրջանակներում 42․25 մլն դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Վրաստանին։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի տեղակալը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ ԱՄՀ կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանը դեռևս խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ։ ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լեգարդն այս կապակցություն նշել...