Արժույթի միջազգային հիմնադրամն անվանել է այն երկիրը, որի տնտեսությունը կարող է ամենաարագ զարգացողը դառնալ։ Հաղորդվել է, որ հաջորդ տարի Գայանան կարող է նման արդյունքների հասնել։ ԱՄՀ տվյալներով՝ հաջորդ տարի այս երկրի տնտեսությունը կաճի 86% -ով, մինչդեռ այս տարի տնտեսության աճը կազմել է ընդամենը 4,4%:
Մոսկվան և Կիևը չեն կարողանում համաձայնեցնել Ուկրաինայի արևելքում շփման գծից զինված ուժերի և ռազմական տեխնիկայի դուրսբերման պայմաններն ու ժամկետները, չեն կարողանում նաև պայմանավորվել «նորմանդյան ձևաչափով» բանակցությունների ժամկետների շուրջ: Մինչդեռ ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի արևելքում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 3 հազար...
ԱՄՆ-ն սկսել է 2015 թվականի Փարիզի կլիմայի պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով պաշտոնական դիմումը փոխանցել է ՄԱԿ: Դեռ նախագահ ընտրվելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի պայմանագիրը հակասում է Միացյալ Նահանգների տնտեսական շահերին և...
Ռուսաստանի և Թուրքիայի բանակային ստորաբաժանումները նոյեմբերի 5-ին երկրորդ անգամ համատեղ պարեկային ծառայություն իրականացրեցին Սիրիայի հյուսիսում` կյանքի կոչելով երկու շաբաթ առաջ Սոչիում նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կնքված համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․-«Թուրքական և ռուսական ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերի...
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը: Freedom House-ի փորձագետների փոխանցմամբ` Հայաստանում ինտերնետն ազատ է: Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: Հայաստանն ունի 76 միավոր, հարևան Վրաստանը մեկ միավորով հետ է մնում՝ 75, բայց ազատ է: