2014 թվականից ի վեր Դոնբասի ավելի քան երեք հազար խաղաղ բնակիչ զինված հակամարտության զոհ է դարձել: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ը: «Սպանվել է ավելի քան 3330 քաղաքացի»,-նշվել է կազմակերպության Twitter-ի էջում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, շրջանի 1.3 միլիոն քաղաքացիական անձինք...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել Կիևին հետաքննել Ուկրաինայի Դոնեցկի մարզում գտնվող Իլովայսկ քաղաքում 2014 թվականին տեղի ունեցած ողբերգության արդյունքում կատարված մարդու իրավունքի խախտումները։ Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին ուկրաինական գումարտակները Իլովայսկ քաղաքում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ լուրջ կորուստներ են կրել: Այնուհետև, քրեական գործ է հարուցվել, և հետաքննություն է սկսվել։ Ուկրաինայի Գերագույն ռադայի քննչական հանձնաժողովը եզրակացրել է, որ Իլովայսկում տեղի ունեցած...
Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերը լուսաբանվում են մի քանի հազար լրագրողների կողմից։ ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս անգամ տարբեր երկրներից Նյու Յորք ժամանած լրագրողները կհետևեն Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ի հիմնական շենքից հեռու տեղակայված, գետնի տակ գտնվող բունկերից, ինչը կարող է լրջորեն բարդացնել լրագրողների աշխատանքը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի «Թղթակիցների ասոցացիան» և հավելել է, որ նման որոշմամաբ ՄԱԿ-ը փորձում...
Այս տարվա սեպտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Միացյալ Թագավորության դեմ Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը։  Մավրիկիոսը հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ Միջազգային դատարանում Մավրիկիոսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով դատավարությանը Մավրիկիոսի շահերը կպաշտպանի նաև Կիպրոսի Գլխավոր դատախազը։ Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները...
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է  Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը: Գործի շրջանակներում Իրանը նաև հայց է ներկայացրել՝ արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցելու պահանջի մասին: Իրանը բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հիմք ընդունելով 1955...