ԱՄՆ նախագահի անկանխատեսելի գործողություններից խուսափելու համար Գերմանիան Եվրամիությանը առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխարեն ստեղծել Եվրոպական արժույթի հիմնադրամ կազմակերպություն՝ SWIFT բանկային տեղեկատվության փոխանակման իր անալոգով։ Բեռլինում կարծում են, որ տարբեր երկրների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները բացասական լուրջ հետևանքներ են առաջացնում համաշխարհային տնտեսության համար։ Տնտեսագետներն իրենց անհանգստությունն են հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը հանգեցրել է «առևտրային պատերազմի»։ Գերմանիայի կարծիքով՝ Եվրոպական արժույթի հիմնադրամի ստեղծումը...
Այս տարվա օգոստոսի 27-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կսկսի ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ միակողմանի պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։  Թեհրանը բողոքել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման դեմ։ Իրանի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ն խախտել է երկու երկրների միջև 1955...
ՄԱԿ-ի փորձագետ Էմմանուելա Գակիդուն և նրա կոլեգաները լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել և հոդված են պատրաստել, որի նպատակն է՝ բացահայտել ալկոհոլի ազդեցությունը մարդու առողջության և կյանքի վրա։ Նրանց ներկայացրած հոդվածի հիմքում ընկած են մոտ 1․5 հազար գիտական ​​հոդվածներ, որոնք բացահայտում են ալկոհոլի առաջացրած բացասական հետևանքները։ «Նույնիսկ քիչ քանակով ալկոհոլի գործածումը լուրջ...
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիում հայտարարել է, որ «անկեղծորեն » համարում է անհնարին մոտակայում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը Հարավայի Օսիայի և Աբխազիայի հետ խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Թբիլիսիի «ՀԱՅԱՑՔ» թերթը։ Վրաստանի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպմանը կանցլերն ասել է, որ չի տեսնում  Վրաստանը ՆԱՏՕ-ում՝ ընդգելով՝ «Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնտեքստում»...
Ընթացիկ տարվա հուլիսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար հակադեմպինգային միջոցների կիրառման մասին Ուկրաինայի իշխանությունների կայացրած որոշմանը։ Օգոստոսի 23-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը պետք է որոշում կայացնի բողոքարկման վերաբերյալ 3 ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ...