Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի...
Անկարան հաղթել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ԱՄՆ-ի դեմ դատական ​​գործը՝ թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը: 2017 թվականի մայիսին ԱՄՆ վարչակազմը նավթի և գազի արդյունաբերության համար թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել։ Այնուհետև, Թուրքիան բողոք է ներկայացրել ԱՀԿ ԱՄՆ-ի դեմ։ Վաշինգտոնի համոզմամբ՝ Անկարան սուբսիդավորել է խողովակների արտադրությունը և այդ պատճառով ԱՄՆ իշխանությունները փոխհատուցման մաքսատուրքեր են սահմանել Թուրքիայի...
«Սա բեռի տեղաբաշխման խնդիր չէ: Սա գլոբալ պատասխանատվության բաշխման հիմնախնդիրն է՝ հաշվի առնելով ոչ միայն մարդկային ցեղի մեր ընդհանուր պատկանելիության գաղափարը, այլ նաև՝ հաշվի առնելով հստակ սահմանված միջազգային իրավական պատասխանատվության սկզբունքները: Խնդիրների սկզբնաղբյուր է հանդիսանում պատերազմը և ատելությունը, այլ ոչ թե պատերազմից փախչող մարդիկ։ Պատերազմի և ահաբեկչության զոհ են դառնում առաջին հերթին փախստականները», - հայտարարել է ՄԱԿ-ի...
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրությունը 3 տարի ժամկետով՝ սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Ալբանիան, Լատվիան (արևելաեվրոպական երկրների խումբ), Նիդերլանդները, Պորտուգալիան (արևմտաեվրոպական երկրների և Այլ պետությունների խումբ), Գանան, Նիգերիան (աֆրիկյան երկրների խումբ), Բանգլադեշը, Կատարը...
Սեպտեմբերի 13-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները և փորձագետների խումբը մեկնելու են Քիշնև՝ Մոլդովային ֆինանսական օգնություն հատկացնելու հարցի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ ԱՄՀ առաքելության և Մոլդովայի իշխանությունների հետ բանակցությունները կմեկնարկեն Քիշնևում սեպտեմբերի 13-ին։ Արժույթի միջազգային հիմնադրամի մոլդովական առաքելության ղեկավարի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՀ ներկայացուցիչների աշխատանքային այցը կավարտվի սեպտեմբերի 20-ին։ Հայտնի է, որ ԱՄՀ փորձագետների խումբը՝ հայազգի Ռուբեն Աթոյանի...