ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 3-ին Միջազգային դատարանը կհրապարակի ԱՄՆ-ի ղեմ Իրանի ներկայացրած հայցի վերաբերյալ իր կայացրած որոշումը։ Հայցը վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի...
Օրեր առաջ Վաշինգտոնում հանդիպում է կայացել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի միջև։ Հանդիպման ավարտին ԱՄՀ տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ և ողջունել է Վրաստանում տնտեսական բարեփոխումների առաջընթացը։
«Վրաստանի վարչապետը և ես քննարկել ենք ԱՄՀ-ի կողմից 285 մլն դոլար գումարի չափով տրամադրված վարկի և...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը վերջերս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ» և հավելել է, որ նման իրադարձությունների շնորհիվ նոր սերունդը կարող է ավելի ճիշտ որոշումներ կայացնել, քան նախորդը։ Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ այս տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ քաղաքացիական հասարակության և երիտասարդների մասնակցությամբ,...
Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) քննություն Է նախաձեռնել՝ 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման պատճառով: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար նոր 10-տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառվեն։ Մաքսատուրքերը մինչև տարեվերջ կպահպանվեն...
Առևտրի գծով Եվրոպական Միության (ԵՄ) հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորը ճգնաժամ է ապրում և կոչ է արել բարեփոխել այն։
«ԱՀԿ համակարգը խորը ճգնաժամ է ապրում։ Աշխարհը փոխվել է, իսկ ԱՀԿ-ն` ոչ»,- հայտարարել է առևտրի գծով ԵՄ հանձնակատարը սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մալմստրեմի խոսքերով՝ ԱՀԿ-ն չի կարողացել հարմարվել արագ փոփոխվող համաշխարհային տնտեսությանը։...