Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բավարարել 2015 թվականի մայիսին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։  Մասնավորապես՝ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Ուկրաինան իր բողոքի մեջ նշել է, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների...
ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն շտապում կատարել կազմակերպության կանոնավոր բյուջեին անդամակցության գծով իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչը ֆինանսական խնդիրներ է առաջացրել ՄԱԿ-ում: Ընթացիկ տարվա հուլիսի 26-ի դրությամբ՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին վճարումները կատարել են միայն 112 անդամ պետությունները։ Վճարումների ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 494 մլն ԱՄՆ դոլար: 2017 թվականին համապատասխան...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի ֆինանսական կարգավիճակի կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ կազմակերպության ներկայիս ֆինանսական միջոցների պակասը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն կատարում կազմակեպության կանոնավոր բյուջեին իրենց պարբերական վճարումները։ Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ նախկինում երբեք նման տագնապալի իրավիճակ ՄԱԿ-ում չի նկատվել։ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի դեֆիցիտը կարգավորելու համար Գլխավոր քարտուղարը...
Հուլիսի 25-ին Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Գալպերինը: Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի...
Ընթացիկ տարվա հուլիսի 23-ին ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեմ Կատարի ներկայացրած հայցը։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ Միջազգային դատարանը վճռել է, որ՝ 2017 թվականի հունիսին ԱՄԷ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների արդյունքում երկրից արտաքսված բոլոր կատարցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց նախկին բնակավայր և միանալ իրենց ընտանիքներին, ...