Հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։  2017 թվականի ապրիլի 19-ին Միջազգային դատարանը կարգադրել է Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ղրիմի Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը հրամայել է վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից...
Իրանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։  Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Վերջինս հայտարարել է, որ Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար ԱՄՆ...
Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցման պահանջով։ Ընթացիկ տարվա հունիսի 25-ին Իրանը հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իրանի Կենտրոնական բանկի ակտիվները վերոգրյալ գումարի չափով սառեցնելու որոշման վերաբերյալ։ Իրանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն այս կապակցությամբ հայտարարել է, որ...
Հունիսի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում անցկացված զուգահեռ քվեարկության արդյունքում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր է ընտրվել Յուջի Իվասավան։ Նորանշանակ դատավորն ազգությամբ ճապոնացի է, մասնագիտությամբ՝ իրավաբան: Այս արտահերթ ընտրությունները պայմանավորված են 2009 թվականին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր նշանակված Հիսասի Օվադայի վաղաժամ հրաժարականով։ Վերջինս նույնպես ազգությամբ ճապոնացի է։ 85-ամյա նախկին դատավորի որոշումը պայմանավորված է իր տարիքով և այն առիթով, որ վերջինիս դուստրը շուտով դառնալու է Ճապոնիայի կայսրուհի: ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նորանշանակ դատավորը՝ Յուջի Իվասավան, ծնվել է 1954 թվականին, ավարտել...
Կատարը Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Օրեր առաջ Կատարի կառավարությունը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը ԱՄԷ-ում բնակվող Կատարի բոլոր քաղաքացիներին ամեն կերպ հալածելու քաղաքականություն է վարում։ Կատարը շեշտել է, որ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ըննդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ կատարցիների իրավունքները խախտելու համար։ Կատարի կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ ԱՄԷ-ի իշխանությունները արտաքսել են կատարցիներին երկրից, չեն թույլատրել նրանց մուտք...