Գլխավոր Միջազգային Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարան

Պակիստանը առավելագույն հնարավոր պատասխան կտա վիճելի Քաշմիրում Հնդկաստանի գործողություններին, և միջազգային հանրությունը պատասխանատվություն կկրի ցանկացած «աղետալի» հետևանքի համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իմրամ Խանը։ «Ես աշխարհին հայտնել եմ, որ Պակիստանը չի ցանկանում պատերազմ, բայց միաժամանակ չի կարող իր անվտանգության և ամբողջականության հետ կապված խնդիրներից...
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաշմիրի շուրջ վեճը լուծելու են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օգնությամբ։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանը Քաշմիրի տարածաշրջան դաշնային կառավարություն է մտցրել՝ վերացնելով տարածաշրջանի հատուկ ինքնավար կարգավիճակը: Պակիստանն իր հերթին ընդհատել է առևտրի և տրանսպորտի կապերը և վտարել է Հնդկաստանի դեսպանին երկրից: Այժմ Պակիստանը ցանկանում...
Սույն թվականի հունիսի 6-ին Հաագայի Միջազգային դատարանը սկսել է Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի գործով լսումների երկրորդ փուլը։ 2018 թվականի հունիսի 12-ին Ուկրաինան հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան՝ «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի և «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Նույն թվականի սեպտեմբերի...
2018 թվականին Մավրիկիոսը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։  Միջազգային դատական ատյանները որոշել են, որ Չագոս արշիպելագը բաժանվել է Մավրիկիոսից օրինական հիմքերի բացակայության պայմաններում և չպետք է շարունակի գտնվել բրիտանական գաղութային իշխանությունների տիրապետության տակ: Միջազգային...
Ընթացիկ տարվա փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Պակիստանի դեմ Հնդկաստանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբհուշան Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի գործով լսումները տեղի են...