ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ․ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին: Սահմանափակվում է...
Դիմումատուն՝ Լաման Ֆերուզ գիզի Բաբաևան, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1981 թվականին և բնակվում է Գանձակ քաղաքում (Ադրբեջան): Գործը վերաբերում է Դիմումատուի երեխաների խնամակալության մասին դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյաններն իր երեխաների նկատմամբ խնամակալությունը հանձնել են իր նախկին ամուսնուն։
Իրավական տարբեր մակարդակներում ճանաչվում և պաշտպանվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքի` ստեղծագործության հետ կապված վերջինիս իրավունքները, որոնք հավաքական կերպով անվանվում են հեղինակային իրավունք։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ հեղինակային իրավունքը բացարձակ և անսահման չէ։ Կոչված լինելով պաշտպանել հեղինակների իրավունքները` հեղինակային...
Արդյոք դասական իրավաբանի մասնագիտությունն այլևս արդիակա՞ն չէ և ի՞նչ նորամուծություներ կան ոլորտում: Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի միջազգային գծով տնօրեն, ի․գ․թ․ Գևորգ Տումանովի հետ:   - Ցիցերոնը կարծում էր, որ իրավաբանը երեք գործողություն է կատարում. պաշտպանում է դատարանում, կազմում...
Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, ով, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների և ներմուծումների պատկառելի փորձ: 2010-2017թթ. տվյալ անձը...